Երևանի քաղաքապետարանը հաստատել է տրանսպորտային պարկը նոր տրոլեյբուսներով և էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հաստատել է տրանսպորտային պարկը նոր տրոլեյբուսներով և էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագիրը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետարանում ակնկալում են, որ 2026 թվականի առաջին եռամսյակում 45 նոր տրոլեյբուսների մատակարարում կլինի։ «Դրանց կանխավճարն արդեն տրվել է։ Սա մեզ հնարավորություն կտա թարմացնել տրոլեյբուսային ցանցը։ Նախատեսվում է նաև ձեռք բերել ևս 250 նոր 18 մետրանոց էլեկտրոբուսներ։ Այդ կապակցությամբ քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ։ Բացի այդ, մենք մշակել ենք երկու դեպոյի վերականգնման ծրագիր»,- ասել է Ավինյանը։

Նա հիշեցրել է, որ այս տարի Երևանի տրանսպորտային պարկը համալրվել է 171 նոր ավտոբուսով։ Դրանք փոխարինել են մոտ 100 հնացած «Hundai» ավտոբուսներին։

ajax-loader