Երևանում էլեկտրական մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Համլետ Մ.-ն իր վարած «Hongqi E-QM5» մակնիշի ավտոմեքենայով Գուսան Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը

ajax-loader