Կանադայում նեոնացիստին դատապարտել են 10 տարվա ազատազրկման

Կանադայի Օնտարիո նահանգի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել նեոնացիստին, որը քարոզչական նյութեր էր տարածում հրեաների նկատմամբ բռնության կոչերով: Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։

26-ամյա Պատրիկ Գորդոն Մաքդոնալդը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով։ Նրան մեղսագրվում է հրեաների նկատմամբ բռնության կոչեր պարունակող նյութերի տարածումը, ինչպես նաև նեոնացիստական Atomwaffen Division խմբավորման համար առնվազն երեք հավաքագրման տեսանյութի ստեղծումը։ 2021 թվականին այս խմբավորումը Կանադայում ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ ռասայական, կրոնական և էթնիկ խմբերի նկատմամբ բռնության կոչերի համար։

ajax-loader