Աշխարհի առաջին ունիվերսալ 6G չիպը՝ Չինաստանից

Չինացի գիտնականները ստեղծել են 6G ցանցերի համար աշխարհում առաջին փորձնական չիպը, որը կարող է գործել տարբեր հաճախականությունների տիրույթներում։ Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը։

Նոր մշակումը հնարավորություն ունի ապահովելու տվյալների փոխանցման արագություն, որը հազար անգամ գերազանցում է ներկայիս ցուցանիշները։

Մշակողների խոսքով՝ նոր չիպը թույլ է տալիս մի քանի վայրկյանում փոխանցել 50 ԳԲ ծավալով ֆիլմ՝ 8K որակով։

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ անլար տեխնոլոգիաների արագ ընդլայնումը կարող է հանգեցնել էլեկտրամագնիսական սպեկտրի գերբեռնվածության, ինչը իր հերթին կարող է նվազեցնել կապի հուսալիությունը։

ajax-loader