Գյումրիում գետնանցումներ կկառուցենք, վարձակալությամբ կտանք. Վարդան Ղուկասյան

Գյումրի քաղաքում նախատեսվում ենք կառուցել նոր գետնանցումներ, քաղաքի առավել բանուկ հատվածներում, հատկապես հրապարակում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Եթե տեսանք, որ ներդրողներ չկան, քաղաքապետարանը ինքն է կառուցելու և հետո վարձակալությամբ այդ տարածքները տալու է քաղաքացիներին, որպեսզի այդտեղից շահույթ ստանա։ Դրանից կշահի քաղաքը, քաղաքային բյուջեն ու ժողովուրդը։ Հրապարակի հինգ մուտքերը պետք է լինեն գետնանցումներով»,–ասաց նա։

Անդրադառնալով բնակարանաշինությանը, քաղաքապետն ասաց. «Քաղաքում իրականացվող բնակարանային շինարարական ծրագրերի շրջանակում ներկայումս տարվում են ակտիվ աշխատանքներ կառուցապատողների, ներդրողների, մասնավոր հիմնադրամների և շահագրգիռ կազմակերպությունների որոնման և ներգրավման ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել  և արդիականացնել տարածքում առկա անավարտ կամ խարխուլ վիճակում գտնվող շինությունները, դրանք նպատակային օգտագործելով համայնքի բնակարանային ֆոնդի ավելացման և որակական բարելավման համար։

Սա իրենից ներկայացնում է այն, որ երկրաշարժից հետո, ուրեմն ռուսները որ եկան քաղաքում շենք շինություններ կառուցեցին, Մուշ թաղամասում մենք ունենք 1-2 հարկանի շենք–շինություններ, որոնք շատ լավ վիճակի մեջ են գտնվում։ Մենք կարող ենք գտնել շինարարներ, որոնք կարող են իրենք ներդրումները անել և որոշակի բնակարանները հատկացնել քաղաքին, իսկ որոշ մասն էլ վաճառեն ու շահույթ ստանան։ Մի քանի հոգի արդեն ցանկություն են հայտնել, կտեսնեք, որ մենք այդ գործը ևս տեղից կպոկենք»,– ասաց Վարդան Ղուկասյանը։

նա նաեւ տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում Համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ 60-ից 70 բնակարան կառուցելու կապակցությամբ։ Հողահատկացումը պրոբլեմ է եղել մինչև իմ գալը, մենք այդ հարցը արդեն լուծել ենք, մոտ օրերս կսկսեն շինարարությունը։ Մոտավորապես 60-ից 70 բնակարան կլինի Մուշ թաղամասում։

ajax-loader