Այս տարվա հունիսին Հայաստան է այցելել 215 հազար 253 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցելով նկատելի աճ. 2024թ․ հունիսին Հայաստան էր այցելել 180,718 զբոսաշրջիկ։
Այդ մասին հայտնում են ՀԶբոսաշրջության կոմիտեից։
Կոմիտեն նաև հայտնել է, որ 2025 թվականի հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%), Իրանից (8.5%), ԱՄՆ-ից (1,84%) և Չինաստանից (1,74 %):