Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը թումանյանական թեմատիկայով հյուրընկալվել է Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում՝ «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսությունը ներկայացնելու նպատակով։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, բանախոսությունը լսելու են եկել Մարտունի համայնքի թանգարանների, գրադարանների, մշակույթի օջախների աշխատակիցներ և թումանյանասերներ։
Բանախոսը ներկայացրել է Հովհաննես Թումանյան թանգարանի կողմից ստեղծված «Ոսկե դարան» բջջային հավելվածը, նորարարական տեխնոլոգիաներով մշակված մեծ լոռեցու կերպարով անիմացիաներից հատվածներ, ապա բանախոսել «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» թեմայով։ Թանգարանի տնօրենը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։