Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած հարվածները խոցել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման օբյեկտը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում։
«ԱԷՄԳ-ն ուշադիր հետևում է Իրանում տիրող խորապես մտահոգիչ իրավիճակին։ Գործակալությունը կարող է հաստատել, որ Նաթանզի օբյեկտը թիրախների շարքում է։ Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ՝ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ Մենք նաև կապի մեջ ենք երկրում գտնվող մեր տեսուչների հետ», – նշել է նա։
Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի շենքերին։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպանահի նահանգում։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ինչպես նաև այլ հրամանատարներ և միջուկային ոլորտի գիտնականներ։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ այս հարվածներին։