Երևանում վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օրերս հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը:

15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ajax-loader