Պետբյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 14.5 տոկոսով

ախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,- գրել է ՀՀ վարչապետը:

ajax-loader