Mydrivers․ Չինաստանը գործարկում է աշխարհում առաջին 10G ցանցը

Huawei-ը China Unicom-ի հետ գործարկել է առաջին 10G լայնաշերտ ցանցը Չինաստանի Հեբեյ նահանգում, որը մայրաքաղաքի շրջակայքում է: Այդ մասին գրում է Mydrivers-ը։

«Huawei-ն և China Unicom-ը միավորել են ուժերը՝ գործարկելու առաջին 10G լայնաշերտ ցանցը, որի տեղակայումը հիմնված է աշխարհում առաջին 50G PON լուծման վրա», – ասվում է հոդվածում:

Օպտիկամանրաթելային ցանցի հիմնական ճարտարապետության արդիականացմամբ՝ մեկ օգտատիրոջ թողունակությունը գիգաբիթից բարձրանում է մինչև 10G:

Նշվում է, որ ներբեռնման իրական արագությունը հասել է 9834 Մբիթ/վրկ-ի, իսկ վերբեռնման արագությունը՝ 1008 Մբիթ/վրկ-ի:

10G տեխնոլոգիայի օգտագործումը հիմք է դնում այնպիսի հավելվածների զարգացման համար, որոնք պահանջում են բարձր թողունակություն, ինչպիսիք են 8K տեսանյութը, ամպային պահեստավորումը և վիրտուալ և ընդլայնված իրականությունը:

2025 թվականի հունվարի դրությամբ Չինաստանը տեղակայել է աշխարհում 4.25 միլիոն 5G բազային կայան և այս ցուցանիշով առաջատարն է աշխարհում:

ajax-loader