2021-2024-ին գրանցվել է պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու 96 դեպք. ՆԳՆ

2021-2024թթ. արձանագրվել է պարեկային ոստիկանության ծառայողներին կաշառք տալու 96 դեպք։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։

Մասնավորապես, Երեւանում արձանագրվել է կաշառք տալու 67 փորձ, որոնք արձանագրվել են հենց պարեկային ծառայության կողմից, իսկ մարզերում՝ 29 դեպք։ «Բնականաբար, այս բոլոր դեպքերում պարեկային ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել այն իրավախախտներին, որոնք համարձակվել են կաշառք առաջարկել իրավակարգի ներկայացուցչին»,- հավաստիացրել է Սարգսյանը։

ajax-loader