Նոր ռեանիմոբիլներ` Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը: 

Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապօգնության ավտոպարկը:

Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում. այն սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը: 

ajax-loader