Jazeera Airways ավիաընկերությունը հունիսի 24-ից մեկնարկելու է Քուվեյթ –Երևան- Քուվեյթ երթուղով չվերթները:
Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: