Երևանում Թամանյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում:

«Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում, կարգելվի մեքենաների կանգառը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

ajax-loader