Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոնի շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի «Առողջապահական ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման նպատակով հատկացված 20 միլիոն դրամ դրամաշնորհի շրջանակներում: Կատարվում են Վարդենիսի ԲԿ հիվանդանոցային մասնաշենքի մասնակի ներքին հարդարման և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ՝ մինչև կմեկնարկի նոր բժշկական կենտրոնի կառուցումը։
Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Վարդենիսի բժշկական կենտրոն՝ շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։ Մարզպետը դիտարկել է ԲԿ-ում ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքը, առանձին հարցերի շուրջ տվել ցուցումներ և հանձնարարականներ, ապա հանդիպում ունեցել բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ