Վերջերս ստեղծված ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը խոսել է ՆԱՏՕ մանրակրկիտ վերանայման անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել դաշինքի աշխատանքից եւ սպառնացել հանել ԱՄՆ-ը կազմակերպությունից, եթե եվրոպական երկրներն ավելի ակտիվ դեր չստանձնեն սեփական անվտանգության ապահովման գործում։
«ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի»,- գրել է Մասկը սոցցանցերում՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը, որն ասել էր, թե Սառը պատերազմն ավարտվել է, եւ ՆԱՏՕ-ն «անցյալի մնացորդ» էր անվանել։
Հունվարի 23-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Թրամփը հայտնել է, որ մտադիր է ՆԱՏՕ անդամ բոլոր երկրներից պահանջել պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ 5 տոկոսին: