Երևանում փետրվարի 7-9-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։
Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Մարզերում փետրվարի 6-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում 12-15 մ/վ։