Ջրային կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ  Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Վահագն Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նույն գործով ներգրավված են այլ անձինք ևս:

Այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նախաքննության շահերից ելնելով։

Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

ajax-loader