ՀՀ-ն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցումներում

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ գրավեց երրորդ տեղը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Գարիկ Մելքոնյանը նորամուտն է նշել միջազգային մրցաշարերում և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։

Ֆեդերացիան շնորհավորել է մարզիկին և մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյաններին, Թադևոս Պողոսյանին։

Գարիկ Մելքոնյանը կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, նաև փետրվար-մարտին Նորվեգիայում կայանալիք պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։

ajax-loader