Չինաստանի տիեզերական գործակալությունը (CMSA) ներկայացրել է գովազդային հոլովակ, որը պատմում է գալիք լուսնային առաքելության միջոցառումների մասին, որը նախատեսվում է իրականացնել 2030թ.։ Այս մասին տեղեկացրել է «Новая наука»-ն։
Ներկայում աշխատանքը կենտրոնացած է կարեւոր տեխնոլոգիաների թեստավորման վրա in situ առաքելության եւ շրջանաձեւ ճամփորդության համար Երկրի եւ Լուսնի միջեւ։
CMSA-ի տեսահոլովակում ցույց է տրված, որ առաքելությունը ներառելու է Չանչժեն-10 հրթիռի երկու արձակում։ Հրթիռները կկրեն «Մենչժոու» տիեզերական մոդուլը եւ լուսնային «Լանյուե» վայրէջքային մոդուլը՝ առանձին-առանձին։ Լուսնի ուղեծիր դուրս գալուց հետո երկու մոդուլները կմիանան, եւ երկու տիեզերագնացները կանցնեն վայրէջքի մոդուլ։
Անձնակազմի տեղափոխումից հետո այն կիջնի Լուսնի մակերեսին։
Մեկնարկային հարթակը Վենչանում (Հայնան կղզի) կվերակառուցվի Չանչժեն-10 հրթիռների եւ ապագա Չանչժեն-9 կրիչ հրթիռի տեղակայման համար, որը չափերով համադրելի կլինի SpaceX ընկերության Starship հրթիռի հետ։
Ընդհանուր առմամբ, առաքելությունը կազմված կլինի մի շարք խնդիրներից, ներառյալ վայրէջքը, տեղաշարժը Լուսնի մակերեսին, նմուշների ընտրությունը, գիտական վերլուծությունը եւ Երկիր վերադարձը։
Տիեզերագնացները կճամփորդեն 3 օր, նախապես որոշված երթուղով, հատուկ ստեղծված լուսնագնացով։