Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել

ՆԳՆ պարեկային ծառայության տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր են շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։

Գրավոր հարցումով Sputnik Արմենիան ՆԳՆ-ին խնդրել էին հայտնել`արդյոք տարածքը տեսանկարահանվո՞ւմ է, անհետացումների մասով կա՞ն նախաձեռնված քրեական վարույթներ և արդյոք հայտնի՞ է անհետացած տրանսպորտային միջոցների հստակ քանակը և տեսակը։

ՆԳՆ-ի պատասխանում նշված է, որ տուգանային հրապարակից մոպեդների և ավտոմեքենաների անհետացման վերաբերյալ ՆԳՆ-ում քննություն է սկսվել։

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն»,- նշված է պատասխանում։

Գերատեսչությունից խոստանում են քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկացնել։

ajax-loader