Tag Archives: հրապարակ

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, հուլիսի 13-ին ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում կգործարկվի էլեկտրական շչակ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից՝ ընդգծելով, որ գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ ունի բարելավել ազդարարման համակարգերի պատրաստվածությունը։  «Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր ...

Կարդալ ավելին »

Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել

ՆԳՆ պարեկային ծառայության տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր են շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։ Գրավոր հարցումով Sputnik Արմենիան ՆԳՆ-ին խնդրել էին հայտնել`արդյոք տարածքը տեսանկարահանվո՞ւմ է, անհետացումների մասով կա՞ն նախաձեռնված քրեական վարույթներ և արդյոք հայտնի՞ է անհետացած տրանսպորտային միջոցների հստակ քանակը և տեսակը։ ՆԳՆ-ի պատասխանում նշված է, որ տուգանային հրապարակից մոպեդների և ...

Կարդալ ավելին »

Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով

Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով: Դրա համար հիմք է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի որոշումը: Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Սա կարող է օգնել մշակութային ստեղծագործությունների հանրահռչակման ...

Կարդալ ավելին »

Բացվեց Փարաջանովի արձանը. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի տարածքը կոչել «Նռան գույնի հրապարակ»

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների բացման շրջանակում Կինոյի տան հարակից հատվածում այսօր՝ հուևնվարի 9-ին, տեղադրվել է  Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Արա Ալեքյան)։ Բացման արարողությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Արայիկ Հարությունյանն իր խոսում նշեց, որ 2023-2024 թվականները հարուստ են նման միջոցառումներով. «Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատուրյանի, Շառլ Ազնավուրի հոբելյաններն են, մարդիկ, որոնցով հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ...

Կարդալ ավելին »

Հանրապետության հրապարակի զարդարումն այս տարի իրականացվելու է այլ եղանակով. քաղաքապետի տեղակալ

Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա տոնական  լուսավորության աշխատանքները կիրականացնի նախորդ տարի ձեռք բերված գույքով, իսկ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումը կարվի այլ եղանակով. կօգտագործվեն  թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա կամրացվեն սարքավորումները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց  քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ ունեն իրավիճակ, որ ամանորյա տոնական լուսավորություն իրականացնելու համար օգտագործելու են նախորդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader