Silicon Mountains 2024․ ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության մասին

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը ՝ անդրադառնալով ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառմանը: Այդ մասին հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: ԿԲ ղեկավարը խոսել է ԱԲ ռիսկերի և հնարավորությունների մասին ՝ ընդգծելով կիբերհարձակումների ռիսկը, տվյալների որակի խնդիրները, ինչպես նաև փոքր ընկերությունների համար անհավասարության մրցակցային ռիսկերը, որոնք կարող են առաջանալ տեխնոլոգիաների բարդության և անթափանցիկության պատճառով:

Միևնույն ժամանակ, Մարտին Գալստյանը կարևորել է ԱԲ կողմից տրամադրվող հնարավորությունները, մասնավորապես, ծախսերի կրճատում, արտադրողականության արդյունավետություն և ավելացում, անհատականացված ծառայությունների զարգացում և նոր բիզնես մոդելների ստեղծում: Նա նշել է, որ այս բոլոր բարելավումներին զուգընթաց ֆինանսական ոլորտում անհրաժեշտ է խստորեն վերահսկել ռիսկերը և հավասար պայմաններ ապահովել բոլորի համար:

ajax-loader