Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. հոկտեմբերին տարեկան գնաճը 2023թ.նույն ժամանակահատվածի 0.1% – ից բարձրացել է մինչև 0.6%:
Դա պայմանավորված էր ծառայությունների սակագների ավելի ընդգծված՝ 3.3% աճով, ինչին զուգահեռ նկատվել է ոչ պարենային և պարենային ապրանքների, համապատասխանաբար, 2.1% և 0.1% էժանացում:
Մեկ տարի առաջ նկատվել էր ծառայությունների սակագների 2.9% բարձրացում, ոչ պարենային ապրանքների 0.4% թանկացում և սննդամթերքի 1.8% էժանացում: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։