Boeing ավիաշինական ընկերությունը մտադիր է 15 մլրդ դոլար ներգրավել՝ խուսափելու համար վարկային ռեյթինգի իջեցումից։ Այդ մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ միջոցները նախատեսվում է ստանալ բաժնեթղթերի եւ պարտատոմսերի, ինչպես նաեւ պարտքային պարտավորությունների վաճառքի միջոցով։ Ներգրավվող միջոցների գումարը կարող է ավելանալ՝ «կախված պահանջարկից»։
Հոկտեմբերի 23-ին Boeing-ը ստացել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի թույլտվությունը՝ վաճառելու 25 մլրդ դոլարի չափով բաժնեթղթեր, ինչը, կորպորացիայի ղեկավարության կարծիքով, թույլ կտա խուսափել վարկանիշի ավելի մեծ անկումից, որը գտնվում է «BBB- մակարդակում։
Ընկերությունը կապիտալի ներգրավման սուր կարիք ունի գործունեության վերականգնումը ֆինանսավորելու համար արդեն յոթ շաբաթ շարունակվող գործադուլի պատճառով, որի հետեւանքով դադարեցվել է ամենավաճառվող օդանավերի արտադրությունը։ Սեպտեմբերին ընկերության գործարանների 33 հազար աշխատողներ բողոքի ցույցի դուրս եկան աշխատավարձերի բարձրացման առաջարկի մերժումից հետո։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ