Ամենաթանկ ընկերությունը․ Nvidia-ն առաջ է անցնում Apple-ից

Nvidia-ի բաժնետոմսերը հասել են իրենց ամենաբարձր մակարդակին ընկերության պատմության մեջ, ինչի արդյունքում Apple-ը կարող է տեղաշարժվել աշխարհի ամենաթանկ ընկերությունների վարկանիշի վերին գծից։ Այդ մասին գրում է Reuters-ը։

Շնորհիվ այն բանի, որ ներդրողները խաղադրույքներ կատարեցին ընթացիկ և հաջորդ սերնդի արհեստական ​​բանականության պրոցեսորների մեծ պահանջարկի վրա, ընկերության բաժնետոմսերն աճել են 2․4%-ով և դարձել 138․07 դոլար:

Հունիսին Nvidia-ն կարճ ժամանակով դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ Այն առաջ անցավ Microsoft-ից, և արդեն մի քանի ամիս է, ինչ այս եռյակի շուկայական կապիտալիզացիան գտնվում է նույն մակարդակի վրա։

Nvidia-ի կապիտալիզացիան բարձրացել է մինչև 3․39 տրիլիոն դոլար, ինչը մի փոքր ցածր է Apple-ի 3․52 տրիլիոն դոլար արժեքից և գերազանցում է Microsoft-ի 3․12 տրիլիոն դոլար արժեքը:

Ակնկալվում է, որ Taiwan Semiconductor Manufacturing Co-ն՝ Nvidia-ի պրոցեսորներ արտադրողը, հոկտեմբերի 17-ին կհայտնի եռամսյակային շահույթի 40% աճ՝ շնորհիվ աճող պահանջարկի: Վերլուծաբաններն ակնկալում են, որ արհեստական ​​բանականության տվյալների մշակման կենտրոնների վրա կատարվող ծախսերը կնպաստեն Nvidia-ի տարեկան եկամտի կրկնապատկմանը՝ հասցնելով այն մոտ 126 միլիարդ դոլարի:

ajax-loader