ԳԱԱ-ն և Չինաստանի CORE ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Գիտությունների ազգային ակադեմիայի և չինական CORE ակադեմիայի պատվիրակության հանդիպմանը ՀՀ ԳԱԱ-ում ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ ԳԱԱ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, իսկ CORE ակադեմիայի կողմից՝ Ռեյմօնդ Ջ. Վուն։

Հուշագրի նպատակն է․

  • նպաստել համատեղ նախագծերին կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում
  • իրականացնել համատեղ գիտական ​​հետազոտություններ, գիտնականների փոխանակման ծրագրեր
  • կազմակերպել համատեղ/փոխադարձ գիտատեխնիկական շրջայցեր, ինչպես նաև գիտական ​​հանդիպումներ, համատեղ լաբորատորիաներ կամ ինստիտուտներ
  • իրականացնել գիտության հանրահռչակման գործունեություն երկու կազմակերպությունների համար և խթանել համապարփակ համագործակցությունը երկու կազմակերպությունների հաղորդակցության, հետազոտությունների և միջազգային զարգացման գործում:
CORE - 1 (2).jpg (470 KB)

Ակադեմիայի պատվիրակության կազմում են եղել նաև պրոֆեսորներ Լի Լեիին, տիկին Ֆենգ Լիուին և տիկին Յան Ժենգին։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և ՀՀ ԳԱԱ նախագահի  գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։

CORE ակադեմիան ներկայացնում է International Core Academy of Sciences and Humanities ակադեմիան և նրա կից հաստատությունները (ներառյալ Ke Rui ակադեմիան, CORE գիտական ​​կենտրոնները և CORE հետազոտական ​​լաբորատորիաները)։

ajax-loader