«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնը շարունակվում է

«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի երկրորդ օրը Թումանյանի անվան զբոսայգում հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նվագախումբը ելույթ կունենա նաև սեպտեմբերի 19-ին ժամը 20:00-ին:

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:

ajax-loader