Վերին Լարսում 1729 հայկական բեռնատար է սպասում Վրաստան անցնելուն

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանով երթևեկելու համար էլեկտրոնային հերթում է գտնվում 1729 հայկական բեռնատար: Այդ մասին ասվում է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, ըստ կենտրոնի տվյալների, հերթում գրանցված է 5261 մեքենա, որից 1729 – ը հայկական բեռնատարներ են:

Վերջին օրերին «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին հսկայական խցանումներ են առաջացել։ Դա պայմանավորված է արձակուրդների շրջանով, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի բեռնատարների մեծ ներհոսքով:

ajax-loader