Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի 650 ընտրական օկրուգներում հինգշաբթի առավոտյան բացվել են ընտրատեղամասերը։ Սրանք առաջին համընդհանուր ընտրություններն են Մեծ Բրիտանիայում Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո, տեղեկացրել է Euronews-ը։
Ընտրատեղամասերը աշխատանքն սկսել են տեղի ժամանակով ժամը 7-ին։
Քվեարկությունը կտեւի մինչեւ ժամը 22.00-ն, ինչից հետո կհրապարակվեն առաջին արդյունքները՝ հիմնված ընտրողների հարցումների վրա։
Արդյունքները կամփոփվեն գիշերը, եւ ինչպես սպասվում է, ընտրական օկրուգների մեծ մասը կհայտարարի իր հաղթող թեկնածուներին վաղ առավոտյան։
Սա առաջին քվեարկությունն է այն բանից հետո, երբ ընտրական օկրուգների սահմանները վերաձեւվել են 2023թ.։ Այս վերանայման արդյունքում Անգլիան ստացել է տասը տեղ, Շոտլանդիան եւ Ուելսը կորցրել են երկու եւ ութ տեղ համապատասխանաբար։
Սրանք նաեւ առաջին համընդհանուր ընտրություններն են, երբ ընտրողները պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ լուսանկարով, որպեսզի քվեարկելու հնարավորություն ունենան։