«114 տեղեկատու»․ Տելեգրամ հարթակ՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Տելեգրամ հարթակում գործարկում է «114 տեղեկատու»-ն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: 

Ինչպես տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, այն հնարավորություն կտա ինքնաշխատ եղանակով արագ և հասցեական հաղորդակցություն ապահովել ԼՂ-ից տեղահանվածների հետ՝ տրամադրելով իրենց հուզող հարցերի պատասխանները․ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիները կկարողանան կապ հաստատել նաև մասնագետների հետ։ 

ԼՂ-ից տեղահանվածները Տելեգրամում կարող են փնտրել 114 տեղեկատու (ԼՂ), ապա ընտրել հետաքրքրող ոլորտները և հետևելով քայլերին՝ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ 

․ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի

․ 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի,

․ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,

․ կենսաթոշակների և այլնի վերաբերյալ։ 

114 տեղեկատուն առաջիկայում հասանելի կլինի նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մյուս պաշտոնական հարթակներում ևս։

Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։

ajax-loader