Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այդ մասին հայտնում է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունը։ 

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

ajax-loader