ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձակալության․ հայտարարվելու է մրցույթ

Կառավարությունը ԱՕԿՍ-ի շենքը վարձակալությամբ տրամադրելու մասին որոշում կայացրեց՝10 տարի ժամկետով։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

«Այդ անշարժ գույքը գնահատվել է և կազմում է ամսական 15 միլիոն 450 հազար դրամ։ Առաջարկում ենք հաստատել և այս պայմաններով մրցույթ անցկացնել»,- ասաց Սանոսյանը։

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի՝ ԱՕԿՍ-ի շենքն ամրակցվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշվում է, որ դատախազության և քրեական գործով անցնող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի, նրա հարսի ու Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի միջև հաշտության համաձայնություն է կնքվել:

ajax-loader