Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական դիրքերի վրա։ Գրոհի հետևանքով զոհվել է կառավարական ուժերի և շիա աշխարհազորայինների կազմավորումների առնվազն 17 մարտիկ։ Եվս 15 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ Այդ մասին հաղորդում է Al Hadath լրատվամիջոցը։
Հարձակման է ենթարկվել քաղաքի հարավ-արևելյան Հայյանի շրջանը, որտեղ որոտացել են հուժկու պայթյուններ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել և խոցել իսրայելական մի քանի հրթիռ։
صـ ـو ا ر يـ ـخ مجهولة تسـ ـتـ ـهدف بلدة #حيان بريف #حلب التي يتواجد فيها ميـ ـلـ ـيـ ـشيات إيرانية من جنسيات سورية وغير سورية pic.twitter.com/yXuHmXPewS
— المرصد السوري لحقوق الإنسان (@syriahr) June 2, 2024
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ