Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Շուվալովի խոսքերը։
«Ալմաթիում սկսվում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում, սակայն Հայաստանը դեմ չէ, որ որոշումները կայացվեն սահմանափակ ձևաչափով»,- նշել է Շուվալովը։
Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում։ Հաղորդվում է, որ մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանը վերաբերող հարցեր։

 Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
				 
		 
			