A Chinese flag flies below buildings on a heavily polluted day in Shijiazhuang, in northern China's Hebei province on December 21, 2016. China's smoggiest city closed schools on December 21, as the country suffered through its sixth day under an oppressive haze, provoking public anger about the slow response to the threat to children's health. Shijiazhuang, the capital of northern Hebei province, was one of more than 20 cities that went on red alert, triggering an emergency action plan to reduce pollution by closing polluting factories and taking cars off the road, among other measures. / AFP / GREG BAKER

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերության նկատմամբ

Չինաստանը սահմանափակիչ միջոցներ է մտցրել ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նմանատիպ պատժամիջոցների և Թայվանին ամերիկյան զենք վաճառելու: Այդ մասին հաղորդում է Global Times-ը:

«Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան 12 ռազմարդյունաբերական ընկերությունների և 10 ղեկավարների դեմ՝ ի պատասխան Չինաստանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և Թայվանին զենք վաճառելու»,- ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում Չինաստանում, այցագրերի և երկիր մուտքի արգելք։

Global Times չինական հրատարակությունը նշում է, որ որոշումը պայմանավորված է եղել ոչ միայն Թայվանի շուրջ վեճերով, այլև, այդ թվում, Վաշինգտոնի անհարգալից վերաբերմունքով ուկրաինական ճգնաժամի հարցում Պեկինի դիրքորոշման նկատմամբ:

Մեկ այլ հրապարակման մեջ Global Times-ը նշում է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 21-ին պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մայք Գալագերի նկատմամբ՝ «Չինաստանի ներքին գործերին միջամտելու, Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար»։

ajax-loader