Հնդկաստանը Իրանի հետ 10 տարով համաձայնագիր կստորագրի Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ

Հնդկաստանը մտադիր է Իրանի հետ 10 տարով Չաբահար նավահանգստի կառավարման համաձայնագիր ստորագրել։ Այս մասին տեղեկացրել է The Economic Times թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության եւ ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը երկուշաբթի կմեկնի Իրան համաձայնագիրը ստորագրելու համար։ Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանը կստանձնի օտարերկրյա նավահանգստի կառավարումը։ Նոր համաձայնագիրը կգործի 10 տարով եւ ինքնաբերաբար կերկարացվի։

Այս որոշումը դիտարկվում է որպես նշանակալի աշխարհաքաղաքական քայլ Իրանի հետ համագործակցության առումով, որը լուրջ տարածաշրջանային հետեւանքներ կունենա։ Ենթադրվում է, որ Հնդկաստանն Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի եւ եվրասիական մեծ տարածքի հետ կապող նավահանգիստը կարող է մրցակցություն ստեղծել պակիստանյան Գվադար նավահանգստին, ինչպես նաեւ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։

ajax-loader