Դրոշմավորման ենթակա ապրանքը գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածով․ ՊԵԿ

Եթե կասկածում եք ապրանքի իսկության եւ ժամկետի մեջ, կարող եք օգտվել ապրանքների դրոշմավորման եւ մոնիթորինգի համակարգից:

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որն անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար։ Ծածկագիրը գրանցվում է համակարգում եւ վերջնական սպառման ժամանակ սքանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։

«Ապրանքների դրոշմավորման նպատակն է իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ: Ապրանքի իսկությունը եւ սպառման ժամկետը ստուգելու համար կարող եք ներբեռնել E-Mark հավելվածը, սքանավորել ապրանքի DataMatrix ծածկագիրը։ Արդյունքում՝ որակի վերահսկողությունը գտնվում է սպառողի ձեռքում: Դրոշմավորումը կարեւոր է սպառողի, գործարարի եւ պետության համար»,- ասված է հաղորդագրությունում:

Հարցերի դեպքում դիմել ՊԵԿ, ինչպես նաեւ ազգային օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին (www.e-mark.aminfo@e-mark.am, հեռ։ +374 10 300 300

ajax-loader