ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային։
«Դա այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առևտրային գործընկերը փոխարինվում է բոլորովին այլ մեկով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առևտրային գործընկերներ և բազմաթիվ փոքր առևտրային գործընկերներ։ Տնտեսության դիվերսիֆիկացումը գործընթաց է, երբ Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի երկրներն էլ իրենց չափով կախված են լինում Հայաստանից»,- ասաց նա։
Անդրադառնալով լոգիստիկ առումով Հայաստանի հնարավորություններին՝ նա ասաց. «ՀՀ-ի սահմանների մեծ մասը փակ են, և դա օբյեկտիվ մեծ խոչընդոտ է։ Դա մենք համարում ենք դժվար մարտահրավեր և չենք սահմանափակում մեզ դրանով, և ամենօրյա աշխատանքով ես և իմ թիմը փորձելու ենք գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար»։
https://www.fbnews.am/news/1865633/hh-sahmanneri-mets-masy-pak-e