Շարունակելով Ամանորի բարի ավանդույթները՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին իրենց աշխատողների երեխաներին, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։
Տարածած հաղորդագրության մեջ նշված է․
«Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։
Շնորհավորում ենք բոլոր մանուկներին գալիք տոների առթիվ, թող 2024 թվականը նրանց համար լի լինի հրաշքներով ու ժպտալու անթիվ առիթներ տա»։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ