Ռուսաստանցի միլիարդատերերի ունեցվածքն ավելացել է 7,95 միլիարդ դոլարով․ Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից ավելացել է 7.953 միլիարդ դոլարով:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Severstal-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը վաստակել է 2,14 միլիարդ դոլար, նրա կարողությունը կազմում է 23 միլիարդ դոլար:

Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի կարողությունն աճել է 1,35 միլիարդ դոլարով: Նրա ունեցվածքը գնահատվում է 25,3 միլիարդ դոլար:

Միաժամանակ Lukoil-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է 838 միլիոն դոլար, նրա կարողությունը կազմում է 25,5 միլիարդ դոլար։

Ամենամեծ վնասը կրել է բնական գազի արտադրող «Նովատեկ» ընկերության բաժնետեր Գենադի Տիմչենկոն: Նրա կարողությունը նվազել է 248 միլիոն դոլարով՝ հասնելով 13.9 միլիարդ դոլարի:

ajax-loader