Tesla ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի ավտոմոբիլների արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող իր գործարանում՝ սարքավորումների անբավարարության պատճառով, ինչը պայմանավորված է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների հետ կապված լոգիստիկ խնդիրներով:
Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ արտադրությունը գրեթե ամբողջությամբ կդադարեցվի հունվարի 29-ից մինչև փետրվարի 11-ը: