Հայաստանը 2023 թվականին 86,3% – ով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը՝ մինչեւ 86,8 հազար հատ։ Համապատասխանաբար աճել է նաև մաքսային արժեքը՝ 84,5% – ով՝ մինչեւ 1,3 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները ։
Հայաստանի համար ներմուծման հիմնական շուկաներն են ամերիկյանը (36,5%), մեքսիկականը (17,8%) եւ ճապոնականը (16,9%), որին հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (8%), Գերմանիան (6,4%), Չինաստանը (6,1%), Կանադան (3,4%): Ավտոմեքենաներ են ներմուծվել նաև Իտալիայից, Թուրքիայից, Թաիլանդից, Ավստրիայից, Հունգարիայից, Չեխիայից, Հնդկաստանից, Միացյալ Թագավորությունից, Շվեդիայից, ՌԴ-ից, Սիրիայից, ՀԱՀ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից, Նոր Զելանդիայից, Ռումինիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, Անգլիայից, Ավստրալիայից, Ավստրիայից, ԱՄԷ-ից, Բելգիայից, Թայվանից, Ինդոնեզիայից, Բուլղարիայից:
Ընդ որում, Հայաստանը գրեթե 2 անգամ կրճատել է ավտոմեքենաների արտահանումը՝ մինչև 21,5 հազար, մաքսային արժեքի 79,6 տոկոս աճով ՝ մինչև 483,8 մլն դոլար։
Մաքսային տվյալների համաձայն՝ ավտոմեքենաների արտահանման գրեթե ամբողջ ծավալը (89,7%) բաժին է ընկել ռուսական շուկային, 7,4%- ը՝ Ղազախստանին, 2,3%- ը՝ Ղրղզստանին։ Շատ փոքր քանակությամբ ավտոմեքենաներ են արտահանվել ԱՄԷ, Բելգիա, ԱՄՆ, Վրաստան, Իսպանիա, Գերմանիա։