Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը աստիճանաբար սկսել է նվազել, իսկ գները բարձրացել են։ 2024 թվականին արտահանվել է 106.051 ներկրված ավտոմեքենա՝ ընդհանուր 2.426 միլիարդ դոլարով, միչդեռ 2023 թվականին արտահանվել է 107.898 արտասահմանյան ավտոմեքենա՝ 2.126 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով: Արտահանված մեքենաների քանակով առաջին տեղում է Ղազախստանը։ Մինչդեռ ավտոմեքենաների արտահանման արժեքով առաջատարը Ղրղզստանն է։ Ղրղզստան արտահանման համար նախատեսված մեկ մեքենայի միջին արժեքը կազմել է 34.600 ...
Կարդալ ավելին »Tag Archives: ավտոմեքենա
Wildberries-ը սկսել է օգտագործած ավտոմեքենաներ վաճառել
Wildberries առևտրային հարթակը սկսել է վաճառել օգտագործված ավտոմեքենաներ։ Առաջին փուլում ներկայացված են KIA, Renault, Volkswagen, Changan, Audi և այլ մոդելներ։ Գները սկսվում են 950 000 ռուբլիից։ Այս պահին ծառայությունը հասանելի է միայն Մոսկվայում և Մոսկվայի մարզում, բայց ապագայում խոստանում են ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը։ Այս նախագիծն իրականացվել է համատեղ Pango Cars հարթակի հետ՝ որը մասնագիտացած է պաշտոնական դիլերներից օգտագործված ավտոմեքենաների վաճառքի ...
Կարդալ ավելին »Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
Փետրվարի 2-3-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Գավառ քաղաքում, Լեռնանիստ գյուղի դաշտերում, Ֆանտան գյուղի մոտ և Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Կարդալ ավելին »Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
Հունվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Ծաղկաձոր, Ապարան, Աշտարակ, Ջերմուկ քաղաքներում, Հովք գյուղում, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Տաշիր-Գյումրի, Նիգավան-Ապարան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 30 քաղաքացու ...
Կարդալ ավելին »Եթե ավտոմեքենան գողացված է, սեփականատերը կազատվի գույքահարկից
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով սահմանվում է, որ ավտոմեքենայի սեփականատերն ազատվում է գույքահարկից, եթե ավտոմեքենան հափշտակված է: Ըստ այդմ, հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով գույքահարկը գանձել հանցանք կատարած անձից։ Այսօր գործող կարգավորումներով անգամ եթե ավտոմեքենան գողացված է ...
Կարդալ ավելին »28-ամյա անձը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել՝ նշված օրը քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու վերաբերյալ։ ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ժամը 04:05-ից գտնվելով ծառայության մեջ՝ պարեկային ծառայության աշխատակիցները Երևան ...
Կարդալ ավելին »Այրվել է ավտոմեքենա
Սեպտեմբերի 17-ին, ժամը 06:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել է բեռնատարը և 70 ...
Կարդալ ավելին »86,3 տոկոսով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Հայաստանը 2023 թվականին 86,3% – ով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը՝ մինչեւ 86,8 հազար հատ։ Համապատասխանաբար աճել է նաև մաքսային արժեքը՝ 84,5% – ով՝ մինչեւ 1,3 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները ։ Հայաստանի համար ներմուծման հիմնական շուկաներն են ամերիկյանը (36,5%), մեքսիկականը (17,8%) եւ ճապոնականը (16,9%), որին հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (8%), Գերմանիան (6,4%), Չինաստանը (6,1%), Կանադան ...
Կարդալ ավելին »Փրկարարներն անձնական ավտոմեքենային են մոտեցրել ոտքը վնասած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ս. Հ.-ին (ծնված 1965 ...
Կարդալ ավելին »Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին՝ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորամարգ գյուղի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1967 թ․) դուրս է եկել ...
Կարդալ ավելին »