2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 86 երեխա՝ 41 տղա և 45 աղջիկ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 86 երեխայից 18-ը ծնվել է Գավառի բժշկական կենտրոնում, 37-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
Նույն աղբյուրի տվյալներով՝ 2024 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 92 երեխա՝ 57 տղա, 35 աղջիկ։