Գեղարքունիքի մարզում կատարվել է 8555,4 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի մայիսի 19-ի դրությամբ  կատարվել է 8555, 4 հեկտար գարնանացան: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2071 հեկտար գարնանացան կատարվել է Գավառ, 2120,5 հեկտար՝ Մարտունի, 3558 հեկտար՝ Վարդենիս, 465 հեկտար՝ Սեւան, 340,9 հեկտար՝ Ճամբարակ համայնքներում։

Կատարվել է 4928 հեկտար՝ գարու, 2228 հեկտար՝ կարտոֆիլի, 437 հեկտար՝ ցորենի, 242,2 հեկտար՝ վարսակի, 45 հեկտար՝ հաճարի, 120 հեկտար՝ լոբու, 2 հեկտար՝ ոսպի, 102 հեկտար՝ ոլոռի, 19 հեկտար՝ սիսեռի, 239 հեկտար՝ կորնգանի, 64,2 հեկտար առվույտի, 3 հեկտար՝ կտավատի ցանք, 126 հեկտար բանջարի սածիլում:

10 հազար 294,1 հեկտար էլ զբաղեցնում են աշնանացան ցորենի արտերը, որոնք հաջող են ձմեռել ու կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ 

 Գարնանացանը Գեղարքունիքում  կշարունակվի մինչեւ հունիսի 10-ը։ 

ajax-loader