Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ հայտարարելով, որ Ռուսաստանից պողպատի ներմուծումը պետք է արագ և ամբողջությամբ դադարեցվի։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Ռուսաստանում արտադրվող և ԵՄ-ում մշակվող պողպատե սալերը դեռևս ազատված են պատժամիջոցներից։ Դուք չեք կարող բացատրել մեր պողպատաձուլական արդյունաբերության ցանկացած աշխատողի, թե ինչու է Եվրոպան դեռևս բաց պահում շուկան ՌԴ-ի համար»,- ասել է փոխկանցլերը:
Նա նաև կոչ է արել ավելի շատ կենտրոնանալ ներքին արտադրության վրա, Գերմանիայից և Եվրոպայից էկոլոգիապես մաքուր, բարձրորակ պողպատի վրա։
«Մեր ենթակառուցվածքների և ավտոմոբիլային արդյունաբերության նման կարևոր ոլորտներում պետք է նախապատվությունը տանք այստեղ արտադրվող պողպատին», – ընդգծել է փոխկանցլերը Բեռլինում կայանալիք գագաթնաժողովից առաջ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ