Ըստ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) զեկույցի՝ սեպտեմբերին Հայաստանում գնաճը կազմել է 3,7% տարեկան, օգոստոսին գրանցված 3,6%-ի համեմատ։
Սննդամթերքի գների աճը սեպտեմբերին արագացել է մինչև 5,8% տարեկան, նախորդ ամսվա 4.9%-ի համեմատ, ինչը պայմանավորված է միջազգային սննդամթերքի գների փոփոխություններով։
Միևնույն ժամանակ, գնաճը դանդաղել է ծառայությունների ոլորտում (2,8% տարեկան, նախորդ ամսվա 3,2%-ի համեմատ) և ոչ պարենային ապրանքների հատվածում (0,9% տարեկան, նախորդ ամսվա 1,1%-ի համեմատ)։
ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ սպառողական գների աճը այս տարի կմնա ՀՀ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքում (3±1%)։