Հիմնանորոգվում է Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, /Հ-45/ (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 10+000 հատվածը։

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Սիսիանից Արևիս տանող 10 կմ ճանապարհահատվածում այժմ իրականացվում են հողային, արհեստական կառուցվածքների, ճանապարհի ջրահեռացման համակարգերի կառուցման, գյուղամիջում՝ մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ։


ajax-loader